Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 10-րդ անգամ ստացավ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը։ Հայ կիսապաշտպանն անդրադարձել է հերթական անգամ իր երկրի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը ստանալուն։
«Հայաստանի տարվա խաղացող 10-րդ անգամ։ Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր իմ կողքին են։ Այս մրցանակը ստանալը ազգային թիմում ու ակումբում իմ բոլոր թիմակիցների վաստակն է։ Մենք խաղում ենք որպես մեկը»,-գրել է Մխիթարյանը։
Մեկնաբանություններում Մխիթարյանին շնորհավորել է նաև «Ռոման»։
View this post on Instagram