«Նապոլին» պատրաստ է վաճառել թիմի կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսի տրանսֆերը, հաղորդում է Football Italia-ն՝ հղում կատարելով Calciomercato-ն:
Իտալական ակումբը չի կարողացել համաձայնության հասնել ֆուտբոլիստի հետ պայմանագրի երկարաձգման հարցում: Գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը:
«Նապոլին» Ռուիսի վաճառքից ցանկանում է ստանալ 50 միլիոն եվրոյից ոչ պակաս գումար:
Ավելի վաղ Ռուիսի ծառայություններով հետաքրքրված էին «Ռեալն» ու «Բարսելոնան»: