ԱՊԼ 14-րդ տուրում «Տոտենհեմը» ընդունել էր «Լեսթերին» ու պարտություն կրեց։ Հանդիպումն ավարտվեց 0-2 հաշվով։
Խաղի հաշիվը բացվեց առաջին կեսին ավելացված 1-ին րոպեին Սերժ Օրյեն խախտեց կանոններն ու մրցավարը 11-մետրանոց նշանակեց։ Գնդակին մոտեցած Ջեյմի Վարդին անվրեպ իրացրեց հարվածը։
59-րդ րոպեին տանտերերի ֆուտբոլիստ Տոբի Ալդերվեյրելդը գրավեց սեփական դարպասը՝ հաշիվը դարձնելով 2-0:
Այսպիսով, Ռոջերսի սաները 27 միավորով բարձրացան 2-րդ հորիզոնական, իսկ «Տոտենհեմը» 25 միավորով 4-րդն է։