«Շալկեի» ֆուտբոլիստները ակումբի ղեկավարությանը խնդրել են աշխատանքից հեռացնել գլխավոր մարզիչ Քրիստիան Գրոսին: Այս մասին հայտնում է լրագրող Ռոնան Մերֆին։
Խաղացողներն ասել են, որ նոր մարզչի մեթոդները դանդաղեցնում են իրենց առաջընթացը, իսկ մասնագետն ինքը շփոթում է խաղացողներին և նրանց անվանում ուրիշ անուններով:
Սակայն, ըստ աղբյուրի, «Շալկեի» ղեկավարությունը մերժել է այս խնդրանքը: Վերջերս «Շալկեն» հայտարարեց մարզական տնօրենի հեռանալու մասին:
Հիշեցնենք, որ երեկ «Շալկեն» 1-5 հաշվով պարտություն է կրել «Շտուտագրտից»։