Հայտնի է դարձել Իտալիայի գավաթի խաղում «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչի և «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուի միջև վիճաբանության պատճառը: Հիշեցնենք, որ «Ինտերի» և «Միլանի» միջև հանդիպումն ավարտվել է Անտոնիո Կոնտեի թիմի հաղթանակով՝ 2։1։
Վիճաբանության ընթացքում շվեդը բելգիացուն ասել է. «Գնա ու քո վուդու արարողությամբ զբաղվիր, փոքրիկ ավանակ»: Դրան, ըստ Sportmediaset-ի և իտալական այլ աղբյուրների, Լուկակուն պատասխանել է. «Ուզու՞մ ես խոսել մայրիկիս մասին: Շան որդի»:
Հնարավոր է, որ վուդու արարողության և մոր մասին դիտողությունները վերաբերում են «Էվերթոնի» սեփականատեր Ֆարադ Մոշիրիի հայտարարություններին: 2018-ին գործարարն ասել էր, որ Լուկակուն վուդու արարողության պատճառով չի երկարաձգել պայմանագիրը «Էվերթոնի» հետ. «Հանդիպման ժամանակ Լուկակուն զանգահարեց իր մորը: Նա ասաց, որ Աֆրիկայում կամ այլ տեղ ուխտագնացություն է եղել, վուդու արարողություն է եղել, և ըստ դրա, նա պետք է տեղափոխվի «Չելսի»: Արդյունքում, Լուկակուն տեղափոխվում է «Մանչեսթեր Յունայթեդ»:
Զլատանի և Ռոմելուի բախումն՝ այստեղ։