Հոկտեմբերի 1-ին Երևանում կայանալիք ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգայի փլեյ-օֆֆ փուլի «Արարատ-Արմենիա» — «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը կկայանա Երևանում։
Անցկացման վայրի հետ կապված փոփոխություններ այլևս չեն ակնկալվում: Այդ մասին տեղեկանում ենք ակումբի մամուլի ծառայությունից։
ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի «Արարատ-Արմենիա» – «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 1-ին, ժամը 18:00-ին, ՀՖՖ Ակադեմիա մարզադաշտում:
Հանդիպումն անցկացվելու է առանց հանդիսականների:
Հիշեցնենք, որ մեր չեմպիոն «Արարատ-Արմենիան» կրկնեց նախորդ տարվա պատմական նվաճումն ու դուրս եկավ Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ։ Որակավորման 3-րդ փուլում Կամպանյայի թիմը սեփական հարկի տակ մրցեց Սլովենիայի չեմպիոն «Ցելյեի» հետ և հաղթեց լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ։ Խաղի մանրամասները՝ այստեղ։