Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլում հունական «Անորտոսիսը» հյուրընկալվել էր շվեյցարական «Բազելին» ու պարտություն կրեց:
Արդեն 4-րդ րոպեին տանտերերը բացեցին խաղի հաշիվը. գոլի հեղինակ դարձավ Վիդմերը: 12-րդ րոպեին Կամպոն կրկնապատկեց հաշվի առավելությունը, իսկ 21-րդ րոպեին հյուրերի կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը:
Մինչ ընդմիջման գնալը՝ 45-րդ րոպեին, հունական թիմի կազմում աչքի ընկավ Վրգոչը ու հույս հաղորդեց հյուրերին:
2-րդ կեսում՝ 67-րդ րոպեին նշանակված 11-մետրանոցն անվրեպ իրացրեց Կիվիլատիան, բայց «Անորտոսիսին» ավելին անել չհաջողվեց և փլեյ-օֆֆում պայքարը կշարունակի «Բազելը»:
Համբարձումյանը մասնակցեց ամբողջ խաղին: