Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի առաջին հանդիպումների ավարտից հետո ՈՒԵՖԱ-ն, ավանդույթի համաձայն, ամփոփել է արդյունքներն ու առանձնացրել խաղային օրվա ամենատպավորիչ գոլերն ու դարպասապահների սեյվերը:
Հատկանշական է, որ լավագույն գոլերի հավակնորդների քառյակում իր պատվավոր տեղն է գտել նաև Հայաստանի գործող չեմպիոն և գավաթակիր «Նոայի» փորձառու պաշտպան Հովհաննես Համբարձումյանի հիանալի հարվածը։
Հիշեցնենք, որ հենց Համբարձումյանի հեղինակած գեղեցիկ և հաղթական գնդակի շնորհիվ էր, որ խորվաթ մասնագետ Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմը տնային հանդիպումն ավարտեց 1:0 հաշվով՝ կարևոր առավելության հասնելով նիդերլանդական «ԱԶ Ալկմարի» նկատմամբ:
Hambardzumyan finding the top corner 🔥
Mandragora’s sensational free-kick 🥵
Adu-Adjei’s back-heel finish 😍
Ismaheel & Ishak’s connection 🔗Which is your favourite goal? 👀#UECLGOTD | @FlixBus
— UEFA Conference League (@Conf_League) February 19, 2026




























































