«Նյուքասլը» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի ծառայություններով։
Ինչպես տեղեկացնում է hitc.com-ը՝ հղում կատարելով Caracol-ին, անգլիական ակումբը պատրաստ է 32 միլիոն եվրո վճարել «արքայական» ակումբի կոլումբիացի ֆուտբոլիստի համար։
Խամեսի ծառայություններով անգլիական թիմերից հետաքրքրված է նաև «Էվերթոնը»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ անցած ամառ Խամեսը մոտ է եղել «Աթլետիկո» տեղափոխվելուն։ Տրանսֆերը ձախողել է «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը։