«Մանչեսթեր Յունայթեդը» նոր հարձակվող է փնտրում այն դեպքում, եթե վարձակալությամբ թիմում հանդես եկող Օդիոն Իգալոն ամռանը վերադառնա «Շանհայ Շենհուա»։
Tribalfootball-ի փոխանցմամբ՝ ՄՅՈՒ-ն պատրաստ է միանալ ՊՍԺ-ի 32-ամյա հարձակվող Էդինսոն Կավանիի համար մղվող պայքարին, եթե Իգալոն վերադառնա Չինաստան։
Ուրուգվայցի հարձակվողի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Աթլետիկոն»։ Սակայն «կարմիր սատանաները» պատրաստ են միանալ պայքարին։ Նրանք կարծում են, որ Կավանին գերազանց խաղընկեր կլինի Անտոնի Մարսիալի համար։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կավանին կարիերան կարող է շարունակել Պրեմիեր լիգայի մեկ այլ թիմում՝ «Նյուքասլում»։