Ըստ BBC-ի, անգլիական Չեմպիոնշիփում հանդես եկող «Լիդս» ակումբի խաղացողները, մարզչական շտաբը և ակումբի ղեկավարները համաձայնվել են հետաձգել աշխատավարձի վճարումները:
Եվրոպական ակումբների մեծ մասը կորցնում է հսկայական գումարներ առաջնությունների դադարեցման պատճառով` կորոնավիրուսի տարածումը կանխելու միջոցների հետ կապված:
Առաջիկա ամիսներին «Լիդսի» բոլոր ներկայացուցիչները չեն ստանա աշխատավարձ՝ դժվար պահին ակումբին օգնելու համար:
Ավելի վաղ, «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը խոստացել է մինչև մրցաշրջանի ավարտը աշխատավարձ վճարել 1000 աշխատողի, որոնք տուժել են մրցաշրջանի դադարեցումից՝ կորոնավիրուսի պատճառով։