Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստների աշխատավարձերը 20%-ով կնվազեցվեն, տեղեկացնում է Bild-ը:
Դորտմունդյան ակումբի ղեկավարությունը խնդրել էր ակումբի ֆուտբոլիստներին գնալ այս քայլին, քանի որ «Բորուսիան» կորոնավիրուսի տարածման հետևանքով ֆինանսական խնդիրներ ունի:
Նշվում է, որ այս միջոցը ակումբին թույլ կտա պահապանել 850 աշխատակցի աշխատատեղ:
Հիշեցնենք, որ «Բորուսիայի» գլխավոր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն ևս պատրաստ է 1/3-ով կրճատել իր աշխատավարձը:
Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի այս առաջնությունում «Բորուսիան» զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը ՝ հետ մնալով «Բավարիայից» 4 միավորով: