Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն պատրաստ է 1/3-ով կրճատել իր աշխատավարձը, տեղեկացնում է Sport Bild-ը:
«Կորոնավիրուսի համաճարակը ազդում է թիմի ֆինանսական վիճակի վրա: Եթե ուզում ենք շտկել այս իրավիճակը, ապա մեզնից յուրաքանչյուրը պետք է գնա զոհաբերությունների»,- ասել է Վացկեն:
Հիշեցնենք, որ իրենց աշխատավարձերից հրաժարվել են նաև Մյունխենգլադբախի «Բորուսիայի» ֆուտբոլիստները և մարզչական շտաբը:
Հավելենք, որ ՈւԵՖԱ-ն թույլ է տվել ակումբներին ավելի ուշ ներկայացնել ֆինանսական Fair Play-ի հաշվետվությունը: