«Չելսին» ցանկանում է 30 միլիոն եվրո ստանալ պաշտպան Մարկոս Ալոնսոյի տրանսֆերի դիմաց: Լոնդոնցիները պատրաստ են խաղացողից բաժանվել արդեն այս ամառ:
Պաշտպանի հիմնական հավակնորդը «Ինտերն» է: Միլանյան ակումբը մտադիր է Ալոնսոյին ձեռք բերել մոտակա տրանսֆերային պատուհանի ընթացքում, հայտնում է Calciomercato-ն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ ամռանը «Չելսին» կփորձի ձեռք բերել «Պորտուի» պաշտպան Ալեքս Թելեսին: