«Չելսիի» ղեկավարությունը նպատակ ունի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ուժեղացնել ձախ եզրային պաշտպանի դիրքը՝ ձեռք բերելով «Պորտուի» պաշտպան Ալեքս Թելեսին, հայտնում է Express-ը:
Ըստ աղբյուրի, Թելեսը չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը պորտուգալական գրանդի հետ և ցանկանում է տեղափոխվել ԱՊԼ:
Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրն ավարտվում է 2021 թվականին: