Աշխարհի նախկին 69-րդ ռակետ Ժոաու Սոուզան՝ պայմանավորված խաղերի մեղադրանքով ցմահ որակազրկման է ենթարկվել, տեղեկացնում է TIU-ն:
Նշվում է՝ տեղի ունեցած հետաքննության արդյունքում ապացուցվել է, որ 2015-2019 թվականներին Սոուզան պայմանավորված հանդիպումներ է անցկացրել և մասնակցել է այլ թենիսիստներին այդ ամենում ընդգրկելու գործում:
Բացի այդ, բրազիլացին նաև տուգանվել է 200.000 եվրոյով:
Հիշեցնենք, որ Սոուզան 2019-ին ժամանակավորապես հեռացվել էր մրցումներից, քանի դեռ չէր ավարտվել հետաքննությունը: