Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանության արդյունքները։ «Բավարիայի» մրցակիցը Լոնդոնի «Չելսին» է։
«Թիմը հետևում էր վիճակահանությանը։ Անհամբերությամբ սպասում ենք Լոնդոնում կայանալիք խաղին։ Մենք այնտեղ հրաշալի հիշողություններ ունենք։
Իհարկե, բոլորը մտածում են 2012-ի Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասին Մյունխենում։ «Չելսին» վտանգավոր թիմ է, որին պետք է լրջությամբ վերավերվել։ Մենք պետք է բարձրակարգ ֆուտբոլ ցուցադրենք, քանի որ ուզում ենք հաջորդ փուլ դուրս գալ»,-Նոյերի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա «Սթեմֆորդ Բրիջում» փետրվարի 26-ին, պատասխան հանդիպումը՝ «Ալիանս Արենայում» մարտի 19-ին։