Աշխարհի անհատական գավաթի խաղարկության ազատ ոճի ըմբշամարտի 1/4 եզրափակչում 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը գերլարված պայքարում 5-4 հաշվով հաղթեց ուկրաինացի Անդրեյ Յաշչենկոյն և դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ:
Կիսաեզրափակչում մեր մարզիկի մրցակիցը կլինի սերբ Ստևան Անդրիա Միչիչը:
74կգ քաշային Հրայր ԱԼիխանյանը, հետո քառորդ եզրափակչում մրցելով Ռիո-2016 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն, իտալացի Ֆրանկ Չամիսոյի հետ, պարտվեց 2-8 հաշվով: