Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկության առաջին մրցումային օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ՝ Արսեն Հարությունյան (57 կգ), Արման Անդրեասյան (70 կգ), Հրայր Ալիխանյան (74 կգ) և Հովհաննես Մաղաքյան (125 կգ):
2019-ի Եվրոպայի չեմպիոն 57կգ քաշային Արսեն Հարությունյանը, որը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, վստահ հաղթանակով մեկնարկեց: Նրա մրցակիցը Ռումինիայի ներկայացուցիչ Ռազվան Կովաչն էր: Քառորդ եզրափակչում մեր մարզիկն ուժերը կչափի ուկրաինացի Անդրեյ Յաշչենկոյի հետ:
74կգ քաշային կարգում հանդես եկող Հրայր Ալիխանյանը ևս հաղթեց: Որակավորման փուլում մեր մարզիկը 9-0 հաշվով հաղթեց լեհ Պիոտր Սոկալսկուն,, իսկ 2-րդ գոտեմարտում 7-2 հաշվով հաղթեց Գերմանիայի ներկայացուցիչ Օսման Չեկիչիին: Քառորդ եզրափակիչում մեր մարզիկը կմրցի իտալացի Ֆրանկ Չամիսոյի հետ:
70կգ քաշային Արման Անդրեասյանը պարտվեց: Որակավորման փուլում Անդրեասյանը 4-2 հաշվով հաղթեց մոլդովացի Վալենտին Բորզինին: 1/8 եզրափակիչում մեր մարզիկը մրցեց Լեհաստանի ներկայացուցիչ Մոգոմեդմուրադ Գաջիևի հետ և պարտվեց 1-4 հաշվով:
2018թ. Եվրոպայի երիտասարդական չեմպիոն Հովհաննես Մաղաքյանն 125 կգ քաշային կայքում անհաջող մեկնարկեց քառորդ եզրափակչից, որտեղ ժամանակից շուտ 0-10 հաշվով պարտվեց 2018թ. Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոն, 2019 թվականի աշխարհի և Եվրոպայի Մ-23 առաջնության բրոնզե մեդալակիր, Բելառուսի ներկայացուցիչ Դենիս Խրամենկովին: