«Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին այս մրցաշրջանում մտադիր չէ վերադառնալ աշխատանքի։
52-ամյա մասնագետը, որը մայիսին էր հեռացել թուրինյան թիմինց, որոշել է հանգստանալ մինչև հաջորդ ամառ՝ չնայած որոշ ակումբներ հետաքրքրված են իր ծառայություններով։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ իտալացի հետաքրքրված է ԱՊԼ-ում աշխատանքով ու կարող է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»։
Հաղորդվում էր նաև, որ հետաքրքրություն կա ՊՍԺ-ի, «Տոտենհեմի» և «Միլանի» կողմից, սակայն Corriere dello Sport-ը վստահեցնում է, որ Ալեգրին մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը չի վերսկսկի մարզչական գործունեությունը։