«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան մտադիր է վերադառնալ «Յուվենտուս»: Այս մասին հաղորդում է The Times-ը:
Վերջերս հայտնի էր դարձել, որ կիսապաշտպանն անգլիական ակումբի ղեկավարությանը զգուշացրել էր, որ պատրաստվում է հեռանալ ՄՅՈՒ-ից:
Սպասվում է, որ Պոգբան նոր ակումբ կտեղափոխվի ամռանը:
Հիշեցնենք, ու Պոլ Պոգբան «Յուվեում» հանդես է եկել 2012-2016 թվականներին: