Ֆրանսիայի պրոֆեսիոնալ լիգան (LFP) որոշել է ՊՍԺ-ի ու «Մարսելի» միջև կայանալիք Սուպերգավաթի խաղի անցկացման օրը:
Հանդիպումը կանցկացվի Լանսի «Բոլարտ-Դելելիս» մարզադաշտում հունվարի 13-ին: Հանդիպման վայրն ընտրվել է կապված համաճարակային իրավիճակի հետ: Այս մասին հաղորդել է լիգայի մամուլի ծառայությունը: Վերջին մրցաշրջաններում Ֆրանսիայի Սուպերգավաթն անցկացվել է այլ երկրներում՝ Չինաստանում, Մարոկկոյում, Ավստրիայում ու Կանադայում:
Սուպերգավաթին կհանդիպեն երկրի չեմպիոն ու նախորդ մրցաշրջանի սուպերգավաթակիր ՊՍԺ-ն ու Ֆրանսիայի նախորդ առաջնության 2-րդ տեղում գտնվող «Մարսելը»: