Ծիածանանման դրոշները, որոնք ԼԳԲՏ-հասարակության խորհրդանիշն են, կթույլատրվեն Քաթարում անցկացվելիք աշխարհի 2022 թվականի առաջնության մարզադաշտերում։
Քաթարը հայտարարել է, որ չնայած երկրում ԼԳԲՏ-ին դեմ գործող խիստ օրենքներին ու համասեռամոլների հարաբերությունների արգելքին՝ կհետևի ՖԻՖԱ-ի կանոններին։
ՖԻՖԱ-ն հայտարարել է, որ մտադիր է Քաթարին դրդել «ներառական մրցաշարի» անկացմանը։
Քաթարի ներկայացուցիչները, որոնք զբաղվում են մրցաշարի կազմակերպմամբ, հաղորդել են, որ ԼԳԲՏ-ի իրավունքները չեն ոտնահարվի։
«Երբ խոսքը ծիածանանման դրոշների՝ ստադիոններում հայտնվելու մասին է, ՖԻՖԱ-ն իր կանոններն ունի։ Ինչպիսին էլ դրանք լինեն, մենք կհարգենք դրանք»,- ասել է ԱԱ-22-ի գործադիր տնօրեն Նասեր Ալ-Խատերը։