Ռուս հայտնի մարզիչ Լեոնիդ Սլուցկին ասել է, որ ինքը երբեք չի գլխավորի «Սպարտակը»: Սլուցկին, ով գլխավորում էր ԲԿՄԱ-ն 2009 թվականից մինչև 2016 թվականը, նոյեմբերի 30-ին, հրաժարական տվեց հոլանդական «Վիտեսի» գլխավոր մարզչի պաշտոնից և ներկայումս գործազուրկ է:
«Եթե մենք խոսենք այն ակումբի մասին, որը ես երբեք չեմ գլխավորելու Ռուսաստանում, ապա դա «Սպարտակն» է: Դա սխալ կլիներ: Ակումբի տեսանկյունից, երկրպագուների տեսակետից, իմ սրտի մի մասը տնօրինող թիմի ղեկավարության տեսակետից: Ես խոսում եմ ԲԿՄԱ-ի մասին: Այնպես որ, դա սխալ կլիներ», – ասել է Սլուցկին «Инсайдеры» հեռուստահաղորդման ժամանակ:
Այն բանից հետո, երբ Սլուցկին հեռացավ հոլանդական ակումբից, հաղորդվեց, որ մասնագետը կարող է գլխավորել հունական ԱԵԿ ը, բայց այդ նշանակումը տեղի չունեցավ. թիմը գլխավորեց «Սպարտակի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմո Կարերան: