«Ռուբինի» գլխավոր մարզիչ Լեոնիդ Սլուցկին վստահ է, որ Մարտին Էդեգորը պատրաստ է Մադրիդի «Ռեալում» խաղալու համար։
«Ես վստահ եմ, որ Մարտինը պատրաստ է «Ռեալում» խաղալ։ Նա արդեն իսկ շատ բարձր խաղամակարդակի ֆուտբոլիստ է։ Նա կարող է պայքարել մեկնարկային կազմի տեղի համար աշխարհի ցանկացած ակումբում։
Եթե «Ռեալը» նրան նման շանս տա, ապա Մարտինը հաստատ կօգտագործի այն»,-Սլուցկիի խոսքերն է մեջբերում sport.es-ը։
Մարտին Էդեգորը խաղացել է «Վիտեսում» Լեոնիդ Սլուցկիի գլխավորությամբ։ Ներկա պահին նորվեգացի ֆուտբոլիստը վարձակալությամբ խաղում է «Ռեալ Սոսիեդադում»։