«Ռուբինի» գլխավոր մարզիչ Լեոնիդ Սլուցկին ֆինանսական օգնություն է ցուցաբերել ԽՍՀՄ և Ռուսաստանի թեթև աթլետիկայի վաստակավոր մարզիչ Եվգենի Զագորուլկոյին:
Վերջերս 77-ամյա Զագորուլկոն խոսել էր առողջական խնդիրների մասին: Սլուցկին, ով նախկինում անձամբ չի ճանաչել մարզչին, կապ է հաստատել նրա հետ և խոշոր գումար փոխանցել նրա բուժման համար:
«Զանգահարեցի Լեոնիդին, և նա ասաց․ «Եվգենի Պետրովիչ, իրավիճակն այսպիսին է: Մենք մարզիչներ ենք: Մենք շատ փոքր կաստա ենք: Մենք պետք է օգնենք միմյանց: Անհրաժեշտության դեպքում ես ավելի շատ կօգնեմ»: Ես խոնարհվում եմ նրա առջև: Եթե ես դուրս գամ այս իրավիճակից, ապա լավ արդյունքներով կվճարեմ», – Զագորուլկոյի խոսքերն է մեջբերում Sport Express-ը: