Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի շրջանակում «Տոտենհեմը» հյուրընկալել էր «Արսենալին»։
Հանդիպման հաշիվը բացվեց 13-րդ րոպեին։ Տանտերերին առաջ մղեց Հյոն Մին Սոնը։ Մինչև ընդմիջում «խթանները» կրկնապատկեցին հանդիպման հաշիվը։ Աչքի ընկավ Հարի Քեյնը։
Երկրորդ կեսում դարպասի գրավումներ չարձանագրվեցին։ «Տոտենհեմը» հաղթեց «Արսենալին» 2-0 հաշվով։
Այս արդյունքից հետո «Տոտենհեմը» միավորների քանակը հասցրեց 24-ի ու գլխավորեց Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։ «Արսենալը» 15-րդն է վաստակած 13 միավորով։