Ֆուտզալի Եվրոպայի առաջնության փլեյ-օֆֆ փուլի շրջանակում Հայաստանի հավաքականը հյուրընկալվել էր Բուլղարիայի ընտրանուն։
Առաջին խաղակեսից հետո ֆուտզալի ազգային հավաքականը 3-0 հաշվով հաղթում էր Բուլղարիային։ Դուբլ էր գրանցել Գամլետ Մանուկյանը, մեկ գնդակ էլ խփել էր Դավիթ Ասլանյանը։
Խաղավերջում աչքի ընկավ նաև Վլադիմիր Սանոսյանը։ Մեր ընտրանին հաղթեց մրցակցին 4-0 հաշվով։
Հիշեցնենք, որ երկու հավաքականների միջև պատասխան հանդիպումը կկայանա դեկտեմբերի 9-ին և կմեկնարկի 19։00-ին