«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն լուրջ զրույց է ունեցել թիմի պաշտպան Սերժ Օրյեի հետ: Պորտուգալացի մասնագետը ֆուտբոլիստին նախազգուշացրել է, որ չի հանդուրժի վերջինիս պրովոկացիոն գրառումները սոցիալական կայքերում.
«Ես չեմ ծիծաղում: Եթե կարծում ես, որ կարող ես ծիծաղեցնել ինձ սոց.կայքերում, ինչպես արել ես քո նախկին մարզիչների հետ, ապա սխալվում ես»,- Մոուրինյուի խոսքերն է փոխանցում Footmercato-ն:
Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Սերժ Օրյեն 11 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 2 գոլային փոխանցման հեղինակ և մեկ կարմիր քարտ ստացել:
Մոուրինյուն նոյեմբերի 20-ին է գլխավորել «Տոտենհեմը»՝ այս պաշտոնում փոխարինելով Մաուրիսիո Պոչետինոյին: