«Էվերթոնի» և Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Ռիշարլիսոնը ակումբի երկրպագուների օգնությամբ գտել է իր` Աչերոլա անունով խասկի ցեղատեսակի շանը:
Մի քանի օր առաջ, Քրոսբի շրջանում, Ռիշարլիսոնի փոքրի բարեկամը կորել էր և 22-ամյա կիսապաշտպանը օգնության էր դիմել ինսթագրամյան իր հետևորդներին: Շանը գտել էր ամուսնական մի զույգ և միանգամից դիմել էին անասնաբուժարան, որտեղից էլ տեղեկացրել էին Ռշարլիսոնին, որ բրազիլացու լավագույն ընկերը գտնվել է:
22-ամյա ֆուտբոլիստի ընկերը՝ Աչերոլան նույնիսկ ունի իր ինսթագրամյան էջը: