ՈւԵՖԱ-ն հրապարակել է եվրոպական ակումբային ֆուտբոլի լավագույն առաջնությունների թարմեցված վարկանիշը և կրկին շարունակում է բացահայտ առաջատարը մնալ իսպանական Պրեմիերան:
ԱՊԼ-ն երկրորդն է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Գերմանիայի Բունդեսլիգան, ով չնչին քանակությամբ առաջ է անցել իտալական Ա Սերիայից:
Վարկանիշը կազմվել է հաշվի առնելով եվրոպական թիմերի ելույթները Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի մրցաշարերում:
Ձեզ ներկայացնենք լավագույն 10-յակը.
- Իսպանիա — 97,712
- Անգլիա — 86.462
- Գերմանիա — 68.468
- Իտալիա — 66.510
- Ֆրանսիա — 56.082
- Պորտուգալիա — 48.846
- Ռուսաստան — 45.549
- Բելգիա — 37.500
- Հոլանդիա — 35.150
- Ուկրաինա — 33.500