Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Լերոյ Սանեն հրաժարվել է երկարաձգել պայմանագրի ժամկետն ակումբի հետ:
23-ամյա գերմանացու նկատմամբ հետաքրքրություն է դրսևորում «Բավարիան», որը հույս ունի ֆուտբոլիստին ձեռք բերել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, հայտնում Bild պարբերականը:
Գործակալ Ջովաննի Բրանչինին աշխատում է գործարքի վրա, այնպես որ, հնարավոր է, որ կողմերը կարողանան պայմանավորվել տրանսֆերի շուրջ ՝ ավելի ցածր, քան 100 միլիոն եվրոն:
Սանեյի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականի ամառ: «Բավարիան» այս ամառ ցանկանում էր ձեռք բերել ֆուտբոլիստին, բայց կիսապաշտպանը ստացավ խաչաձև կապանների վնասվածք: