«Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի «Ինտերի» դեմ հանդիպմանն ընդառաջ խոսել է կատալոնական ակումբի ավագ Լիոնել Մեսսիի հետ իր փոխհարաբերությունների մասին։
«Մեսսին քիչ խոսող մարդկանց տեսակին է պատկանում։ Նա քիչ է խոսում, ես՝ նույնպես։ Այդպես դժվար է շփվելը։ Կարծում եմ՝ մենք ճիշտ ուղղությամբ ենք գնում։ Ես այստեղ եմ օգնելու համար։
Հարմարավետ եմ զգում ինձ ու վստահ եմ ուժերիս։ Ամեն դեպքում պետք է բարելավեմ խաղս»,-Գրիզմանի խոսքերն է մեջբերում AS-ը։
«Բարսելոնա» — «Ինտեր» հանդիպումը կկայանա վաղը և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։