NBA- ի կանոնավոր մրցաշրջանի մրցավեճում «Օռլանդո Մեջիքը» 87:96 հաշվով զիջեց «Լոս Անջելես Լեյքերսին»:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը «Լեյքերսի» հարձակվող Լեբրոն Ջեյմսն էր: Նա կատարեց թրիփլ-դաբլ՝ 25 միավոր, 11 խափանում և 10 փոխանցում: 16 միավոր և 12 խափանում կատարեց Էնթոնի Դևիսը: