«Լոկոմոտիվի» պաշտպան Բենեդիկտ Հյովեդեսը պատմել է իր կայացման, ինչպես նաև երիտասարդ ֆուտբոլիստների նյութական արժեքների մասին.
«Ես շատ բան եմ սովորել «Շալկեի» պատանեկան թիմում՝ Նորբերտ Էլգերտի գլխավորությամբ: Նա ինձ սովորեցրել է պատասխանատվություն կրել, լինել վճռական: Նա ֆուտբոլիստիներին ոչ միայն ֆուտբոլ էր սովորեցնում, այլև՝ իսկական արժեքներին էր ծանոթացնում:
Պատանեկան տարիքից պրոֆեսիոնալ դառնալու փուլում հանդերձարանում գլխավոր խոսակցությունները նյութականի մասին էին: Հիշում եմ՝ ինչպես էր Էլգերտն ինձ սովորեցնում, որ թանկարժեք մեքենան ինձնից լավ մարդ կամ լավ ֆուտբոլիստ չի դարձնի: Նա միանգամայն ճիշտ էր: Խաղալով պատանեկան թիմում՝ ես վարում էի Ford Fiesta, բայց 20 տարեկանում որոշեցի ինձ ավելի թանկ մեքենա գնել՝ Audi S5: Շատ էի ամաչում, որ այդպիսի մեքենա եմ վարում ու հասկացա, որ դա իմը չէ: Մի քանի շաբաթ անց այդ մեքենան վաճառեցի»,- Հյովեդեսի խոսքերն է փոխանցում Goal-ը: