«Բարսելոնայի» կիսապաշտպան Ուսման Դեմբելեի տրանսֆերը ձեռք բերելու «Յունայթեդի» հնարավորությունները նվազում են:
Անգլիական գրանդը ցանկանում է կարճաժամկետ վարձակալություն՝ ընդամենը, իսկ «Բարսան» ցանկանում է վաճառել ֆրանսիացու տրանսֆերը՝ Կումանի տրանսֆերային «գանձարանը» ավելացնելու համար: Այդ պատճառով, 23-ամյա ֆրանսիացու տրանսֆերի վերաբերյալ բանակցությունները մտել են փակուղի:
Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 6 խաղում Դեմբելեն դարձել է մեկ գոլի հեղինակ, իսկ ՉԼ-ում անցկացրած 3 խաղում դարձել է 2 գոլի ու մեկ արդյունավետ փոխանցման հեղինակ:
Գործող պայմանագիրը սահմանված է մինչև 2020 թ. հունիսի 30-ը: