Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչ և «Միլանի» նախկին խաղացող Անդրեյ Շևչենկոն կժամանի Միլան՝ այցելելու Չեմպիոնների լիգայի «Ատալանտա» — «Շախտյոր» հանդիպմանը, որը կկայանա այսօր՝ հոկտեմբերի 1-ին: Այս մասին հաղորդում Է La Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի տվյալներով՝ խաղից հետո Շևչենկոն կհանդիպի նախկին թիմակից Պաուլո Մալդինիի հետ, որը «Միլանի» տեխնիկական տնօրենն է:
Ակումբը ցանկանում է Շևչենկոյին առաջարկել գլխավոր մարզչի պաշտոնը, եթե Մարկո Ջամպաոլոն հեռացվի աշխատանքից:
«Միլանը» Ա Սերիայի 6 տուրից հետո մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 16-րդ տեղը: