Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 9-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ ընդունել էր «Լեսթերին»։
Խաղի հաշիվը բացվեց 21-րդ րոպեին։ Ջոնի Էվանսը գրավեց սեփական դարպասը։ Մինչև ընդմիջում տանտերերը մեծացրին առավելությունը։ Աչքի ընկավ Դիոգո Ժոտան։
Երկրորդ կեսում «մերսիսայդցիները» հաշիվը խոշոր դարձրին։ Գոլի հեղինակ դարձավ Ռոբերտո Ֆիրմինոն։ «Լիվերպուլը» հաղթեց 3-0 հաշվով։
Այս արդյունքից հետո Անգլիայի չեմպիոնները միավորների քանակը հասցնում են 20-ի և 2-րդն են մրցաշարային աղյուսակում։