Ֆուտբոլի Իտալիայի Ա սերիայի 8-րդ տուրում «Ռոման» հյուրընկալել է «Պարմային» ու առաջին կեսից հետո հաղթում է 3-0 հաշվով։
Հայաստանի հավաքականի ու «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը առաջին կեսում դուբլ է գրանցել՝ Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում իր խփած գոլերի թիվը հասցնելով 5-ի։
Opta-ն տեղեկացնում է, որ մեկնարկային 8 խաղերում 5 գոլ խփելը Մխիթարյանի համար լավագույն ցուցանիշն է եվրոպական թոփ-5 լիգաներում մրցաշրջանի այս հատվածում։
Նախկինում Մխիթարյանը 8 տուրերից հետո 3-ական գոլ էր խփել «Բորուսիա» Դորտմունդում 2013/14 և 2015/16 մրցաշրջաններում։