«Նապոլին» ցանկանում է իր կազմում տեսնել Զլատան Իբրահիմովիչին, հաղորդում է Sky Italia-ն:
«Նապոլին» շվեդ ֆուտբոլիստին գայթակղիչ առաջարկ է արել, որը նախատեսված է մինչև 2021 թվականը:
38-ամյա ֆուտբոլիստը պետք է առաջիկա օրերի ընթացքում որոշում կայացնի:
Ավելի վաղ նշվում էր, որ Զլատանը մոտ է «Միլանի» հետ պայմանագիր կնքելուն: