Մադրիդի «Աթլետիկոյի» ֆուտբոլիստ Թոմաս Պարտեյի տունը կողոպտել են։
Այս պահին ֆուտբոլիստը գտնվում է Մոսկվայում, որտեղ այսօր՝ հոկտեմբերի 1-ին, տեղի կունենա Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի «Լոկոմոտիվ» — «Աթլետիկո Մադրիդ» հանդիպումը:
COPE պարբերականի տվյալներով՝ կողոպտիչները գումար և թանկարժեք իրեր են գողացել։ Տան կողոպուտի ժամանակ գտնվել է տանտիրուհին:
Կնոջը սպառնացել են, սակայն նա չի տուժել։ Կիսապաշտպանի տունը գտնվում է Մադրիդի արվարձանում գտնվող Բոադիլյա դել Մոնտեում։
Հանդիպումը տեղի կունենա «ՌԺԴ Արենայում» և կմեկնարկի 20:55-ին (Երեւանի ժամանակով):