Գերմանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլինսմանը, որը 1994-1995 թթ-ին խաղացել է «Տոտենհեմի» կազմում, խոսել է լոնդոնյան թիմի ելույթների մասին.
«Այո՛, նրանք հավակնում են տիտղոսի: Նրանք երազում են տիտղոս նվաճելու մասին: Վերջին շաբաթներին ու ամիսներին նրանց շանսերը գնալով մեծանում են: Երևում է, որ այդ գործում մեծ ավանդ ունի Ժոզեն: Նա իսկական մարտիկ է:
Մոուրինյոն ամեն ինչ կտա, որպեսզի թիմի երազանքն իրականություն դառնա: «Տոտենհեմի» երկրպագուների համար լավ ժամանակներ են գալիս: Ես խաչակնքվում եմ»,-ասել է Կլինսմանը: