Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնել է, թե ինչու է որոշել մնալ Հռոմում՝ չնայած թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ ունեցած կոնֆլիկտին.
«Ես մնացել եմ, քանի որ հավատում եմ այս նախագծին: Ես հավատացել եմ այդ նախագծին առաջին օրվանից. այստեղ ինձ դուր է գալիս: Հավատում եմ, որ «Ռոմայի» հետ կարող եմ տիտղոս նվաճել: Ուրախ եմ, որ մնացել եմ այս ակումբում: Կարծում եմ, որ մյուս մրցաշրջանում կարող ենք ավելի լավ հանդես գալ:
Ժոզեն շատ ամբիցիոզ է: Նա միշտ ցանկանում է հաղթել: Ամեն խաղում նրան 3 միավոր է անհրաժեշտ: Կարծում եմ, որ նրա հետ տիտղոս կնվաճենք: Կոնֆլիկտի մասին չեմ ցանկանում խոսել: Մենք խոսել ենք, նոր էջ ենք բացել ու շարժվում ենք առաջ»,-Հենոյի խոսքերը մեջբերում է Romapress-ը: