«Ռոմայի» լեգենդար ֆուտբոլիստ Ֆրանչեսկո Տոտին իր կարծիքն է հայտնել «Ռոմայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի վերաբերյալ.
«Մենք ունենք աշխարհի ուժեղագույն մարզչին: Եթե երիտասարդ լինեի, կցանկանայի, որ նա ինձ մարզեր: Ես չեմ խոսել ակումբից ոչ մեկի հետ: Ինձ հետ որևէ պաշտոնի առաջարկ չեն քննարկել, բայց իմ հեռախոսը միշտ միացված է»,-ասել է Տոտին:
Հիշեցնենք, որ «գայլերի» գլխավոր մարզչի պաշտոնում Մոուրինյոն փոխարինել է Պաուլո Ֆոնսեկային: Պորտուգալացու պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թ.: