Իսպանական «Սևիլիան» շնորհավորել է Հայաստանի հավաքականի ներկայիս և «Սևիլիայի» նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսին՝ Հայաստանի ազգային հավաքականի հետ Ազգերի Լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբում հաղթելու և B դիվիզիոնի ուղեգիր նվաճելու համար.
«Ձեր նվաճումները միշտ մերն են լինելու, պարո՛ն:
Շնորհավորում ենք Ազգերի լիգայի B դիվիզիոն բարձրանալու կապակցությամբ»,-գրել է ակումբի թվիթերյան էջը:
Tus logros siempre serán los nuestros, míster.
¡Felicidades por ese ascenso a la Liga B de la #UEFANationsLeague, @JoaquinCaparros! 👏🏻 🇦🇲#WeareSevilla pic.twitter.com/GpQmKsZzVC
— Sevilla Fútbol Club (@SevillaFC) November 18, 2020