«Միլանի» կիսապաշտպան Թոմմասո Պոբեգան, ով վարձավճարով հանդես է գալիս «Սպեցիայում», խոստովանել է, որ սպասում է միլանյան ակումբ վերադառնալուն:
«Մալդինին, նախքան հեռանալս, հաջողություն մաղթեց ինձ, ասաց, որ Միլանը կշարունակի հետևել իմ առաջընթացին: Ես ուզում եմ վերադառնալ «Միլան»: Դա հիանալի թիմ է».-ասել է Պոբեգան:
Ֆուտբոլիստի հետ «Միլանի» գործող պայմանագիրը նախատեսված է մինչ 2025 թվականը: