«Տորինոն» պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը հարձակվող Անդրեա Բելոտիի հետ: Այս մասին հաղորդում է tuttomercatoweb.com-ը:
Թուրինյան ակումբի հետ հարձակվողի ներկայիս համաձայնագիրը ուժի մեջ է մինչև 2022-ի ամռանը, բայց թուրինյան ակումբը մտադիր է պահպանել իր առաջատարին: «Տորինոն» ցանկանում է Բելոտիին նոր պայմանագիր առաջարկել բարձրակարգ ակումբների հետաքրքրության ֆոնին: Առաջիկայում կողմերը նստելու են բանակցությունների սեղանի շուրջ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ իտալական ակումբը պատրաստ է վաճառել Բելոտիին 70 միլիոն եվրոյից ոչ պակաս: