«Լիվերպուլը» կարող է վաճառել իր առաջատար ֆուտբոլիստներից մեկին, որպեսզի 2021 թվականի ամռանը կարողանա գնել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի տրանսֆերը, հաղորդում է Mundo Deportivo-ն՝ հղում կատարելով The Sunday Times-ին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիական գրանդը ցանկանում է ֆրանսիացի հարձակվողի համար պայքարում առաջ անցնել Մադրիդի «Ռեալից»։ Մբապեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է 2021-ի ամռանը, ու այն դեռևս չի երկարաձգվել։
Այսպիսով, «Լիվերպուլը» կարող է վաճառել կամ Մոհամեդ Սալահին, կամ Ռոբերտո Ֆիրմինոյին, կամ էլ Սադիո Մանեին։
Հաղորդվում է, որ այս երեք ֆուտբոլիստներից մեկը կարող է Լա լիգայի ակումբ տեղափոխվել, սակայն հստակ թիմի անուն չի նշվում։ Դիոգո Ժոտայի տեղափոխությունը «Լիվերպուլ» հասկացրել է Յուրգեն Կլոպին, որ հարձակման գծում մրցակցություն է պետք։