Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն ու ՀՖՖ պատվիրակությունը ժամանել են Կիպրոս, որտեղ կկայանա Ազգերի լիգայի շրջանակում Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի դեմ հանդիպումը, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
Մեր ընտրանին ու պատվիրակությունը հանգրվանել են Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի «Լենդմարկ» հյուրանոցում:
Նոյեմբերի 17-ին, Երևանի ժամանակով 17:15-ին, Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայի GSP մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և կիսապաշտպան Արտակ Գրիգորյանի նախախաղային մամուլի ասուլիսը: Նույն օրը, ժամը 18:00-ին, GSP մարզադաշտում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը:
Посмотреть эту публикацию в Instagram