«Արսենալի» գլխավոր մարզչի հարցը շարունակում է բրիտանական մամուլի ուշադրության կենտրոնում լինել:
Goal.com-ը նոր մանրամասներ է ներկայացրել: Ըստ աղբյուրի՝ լոնդոնյան թիմը հնարավոր է գլխավորի Նիկո Կովաչը: Նշվում է, որ մասնագետի ներկայացուցիչները բանակցություններ են վարում «Արսենալի» ղեկավարության հետ:
Տեղեկություն կա նաև այն մասին, որ Կովաչը ներկա կգտնվի վաղը՝ դեկտեմբերի 9-ին կայանալիք «Ուեսթ Հեմ» — «Արսենալ» հանդիպմանը:
Կովաչը նոյեմբերի սկզբին պաշտոնանկ է արվել «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնից:
Ներկայում «զինագործների» գլխավոր մարզչի պաշտոնակատարըՖրեդրիկ Յունգբերգն է: